Վճռորոշ, քանի որ ...

Սիրելի' հայրենակիցներ,
Ազգային-ժողովրդավարական բևեռի հերթական, բայց վճռորոշ հանրահավաքը տեղի կունենա այս ուրբաթ օրը՝ մայիսի 7-ին` ժամը 19:00-ին:

Վճռորոշ, քանի որ այդ օրը մեզանից յուրաքաչյուրից է կախված՝ կունենա՞նք ինքնիշխան երկիր ու կկերտե՞նք մեր երազած ազգային պետությունը, թե՞ կշարժվենք Կրեմլի կողմից մշակված ընտրական օպերացիայի սցենարով և մեր երկիրը կտանենք հերթական ցնցումների ճանապարհով:



Մենք ակնկալում ենք, որ մեր հայրենակիցներն այս վճռական ժամանակահատվածում կանեն իրենց ճիշտ և վճռորոշ քայլը՝ մայիսի 7-ին դուրս գալով Երևանի փողոցներ և Ազատության հրապարակում իրենց աջակցությունն հայտնելով Բևեռին:

Մենք գնում ենք Ազգային, ինքնիշխան պետություն կերտելու ճանապարհով.Միացե՛ք մեզ, մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում.
Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա

Բաժիններ