ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 21-ին չգնալ հրապարակ
Սիրելի հայրենակիցներՍեպտեմբերի 21-ի առթիվ ազգադավ ռեժիմի նախաձեռնած միջոցառումները, առաջին հերթին` Հանրապետության հրապարակի գունագեղ հավաքը, խորը վիրավորանք են ազգային արժանապատվության, պետական անկախության եւ պատերազմի զոհերի հիշատակի հանդեպ։
Հորդորում ենք սեպտեմբերի 21-ին որեւէ ձեւով չմասնակցել դրանց եւ անգամ որպես դիտորդ չայցելել Հանրապետության հրապարակ։
Ազգային-ժողովրդավարական բեւեռը հոկտեմբերի 1-ից վերսկսում է ակտիվ պայքարը, որի նպատակն է հեռացնել ազգադավ ռեժիմին, ձեւավորել ազգային անցումային կառավարություն եւ երկիրը դուրս բերել անխուսափելի կործանման աղետալի ընթացքից։
Հանուն իրական անկախության ու հերոսների հիշատակի իմաստավորման` հոկտեմբերի 1-ին, ժամը 18:30 եկեք Ազատության հրապարակ։
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
18 սեպտեմբերի, Երեւան