Ժիրայր Սէֆիլյանի տրամադրած տեղեկությունը Ամուլսարի վերաբերյալ

Nov 30, 2022

Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գործուղման օրերին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել բաժնեմասերի առուվաճառք, և Ռուբեն Վարդանյանը որոշ մասնաբաժին է ձեռք բերել:

Հետաքրքիր է, որ այս մարդը գնում է Արցախ, դառնում պետնախարար, զուգահեռաբար, այնպիսի ծրագրի փայաբաժին ձեռք բերում, որը կոչված է թունավորելու մեր երկիրը: Բայց ես վստահ եմ, որ այս անգամ ևս Ամուլսարի հանքի շահագործում թույլ չենք տալու:

Այս տեղեկությունը դնում եմ շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ում հետ գործ ունեն:

Ինչպե ՞ս կարող է սրտացավ մարդը մասնակից դառնալ իր հայրենիքը անապատացնելու, ժողովրդին տեղահանելու և թունավորելու ծրագրին: Ու ընդհանրապես, ինչպե ՞ ս կարող է այդ մարդը օգուտ տալ հայ ժողովրդին:

Ժիրայր Սէֆիլյան

Հատված՝ սույն թվականի  նոյեմբերի 29-ի հարցազրույցից