Տեղի ունեցավ ԱԺԲ Լիոն քաղաքի կառույցի առաջին և հիմնադիր ժողովը
Ողջու՛յն , հարգելի՛ հայրենակիցներ
Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 28 -ին տեղի ունեցավ ԱԺԲ Լիոն քաղաքի կառույցի առաջին և հիմնադիր ժողովը , որին մասնակցում էին նաև Փարիզ քաղաքի մասնաճյուղի մեր հարգարժան ընկերները, Եվրոպայի համակարգող մարմնի անդամ Ազատ Օրդուխանյանը ,որի համար շնորհավորում ենք բոլորիս:Կառույցը բաղկացած է 7 անդամներից՝
Գևորգ Բարբարյան ( Լիոն քաղաքի կառույցի ներկայացուցիչ)
Սոնյա Կոնստանտինովա (քարտուղար)
Գայանե Մխիթարյան
Սերգո Մինասյան
Սարգիս Սարգսյան
Ստեփան Ջանոյան
Վարազդատ Արշակյան
Ժողովի ընթացքում կատարվեցին տարբեր մտքերի փոխանակում, քննարկվեցին տարբեր հարցեր, ինչպես նաև ՀՀ -ում գործող ԱԺԲ գործունեության հետ կապված։
Նախաձեռնեցինք հանդես գալ այս պահին մի առաջարկով , որը մեզ թույլ կտա հեռվից մասնակից լինել ՀՀ ում կատարվող իրադարձություններին։ Այն է՝ ցուցաբերել ֆինանսական օգնություն՝ մեկ մարզերում բացվող գրասենյակների աշխատանքների համար:
Հատկապես ապահովելու ֆիզիկական ներկայությունը մեր մարզերում գտնվող համաքաղաքացիների՝ ներառելով տրանսպորտային և տեղափոխման ծախսերը, կազմակերպվող հանրահավաքներին։
Տեղեկացնում ենք Եվրոպայի համակարգող մարմնին։
Հարգանքով՝
ներկայացուցիչ Գևորգ Բարբարյան,
քարտուղար Սոնյա Կոնստանտինովա
Ֆրանսիայի, Լիոն քաղաքի ԱԺԲ կառույց
29 Մայիս 2021 թվական, քաղաք Լիոն