«Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք Գյումրիում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկուկես ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը կիրակի օրը` հունվարի 29-ին, երրորդ անգամ նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։

Հունվարի 8-ին և 15-ին նույն պահանջներով իրականացված մեր ակցիաները մեծ արձագանք են ստացել քաղաքակիրթ աշխարհում և Բերձորի փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց մեր հաջորդ հավաքին։

✅

Հավաքին մասնակցելու պատրաստակամ, Երևանից մեկնող և մեքենաներում ազատ տեղ չունեցող հայրենակիցները կարող են միանգամից գնալ Գյումրի, որտեղ կհանդիպենք ժամը 12:00-ին՝ Գյումրիի Ղարսի խճուղում (Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածք)։

✅

Երևանից մեկնող և մեքենաներում ազատ տեղեր ունեցող, ինչպես նաև հավաքին մասնակցել ցանկացող, բայց տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները ժամը 9:30-ին պետք է հավաքվեն Երևանի Բրազիլիայի հրապարակում, որտեղից միասին կշարժվենք Գյումրի։

✅

Տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցներին, ազատ տեղեր ունեցող մեր վարորդներին, կամ անձնապես մասնակցելու հնարավորություն չունեցող, բայց նյութատեխնիկական աջակցություն տրամադրել ցանկացող հայրենակիցներին (վառելիք, տաքանալու պարագաներ, վրաններ և այլն) խնդրում ենք նախապես կապ հաստատել Երևանում՝ 044435045 հեռախոսահամարով, իսկ Գյումրիից միացողները՝ զանգահարելով 098772513 հեռախոսահամարին:

✅

Ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահությունը իրականացնելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, ուստի խնդրում ենք, ովքեր մասնակցելու ցանկություն և հնարավորություն ունեն՝ լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը՝ նշելով իրենց հարմար օրերն ու ժամերը:

➡️

https://docs.google.com/.../1jHSaTdBmzvvkjuH94TLo.../edit...

✅

Գործընթացին ֆինանսապես օժանդակելու ցանկություն ունեցողները կարող են օգտագործել ներքոդրյալ հղմամբ նշված եղանակները, կամ այցելեն Երևանում՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտան հարևանությամբ) և Գյումրիում՝ Գարեգին Նժդեհի 1 հասցեներում գործող Բևեռի գրասենյակներ.

➡️

https://ajbever.com/...

Բաժիններ