ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Սերգեյ Կոպիրկինին

Հարգելի պարոն Կոպիրկին
Այսօր լրացավ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ի տխրահռչակ Մոսկվայի պայմանագրի ստորագրման
100-ամյակը։

Մոսկվայի պայմանագիրն ապօրինի է, քանի որ նրա կողմերը պայմանագրի ստորագրման պահին միջազգայնորեն ճանաչված չեն եղել և պայմանագիր են կնքել երրորդ կողմի՝ Հայաստանի, վերաբերյալ, որն այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված պետություն էր:Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը 1989 թ. դատապարտել է նույն զավթչական տրամաբանությամբ կնքված և նույն կերպով միջազգային իրավունքը ոտնահարող Մոլոտով֊-Ռիբենտրոպ պայմանագիրը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը, լինելով բոլշևիկյան Ռուսաստանի և Խորհրդային Միության իրավահաջորդ, մինչ օրս չի դատապարտում Մոսկվայի պայմանագիրը և սրբորեն կատարում է այն։

Ավելին, Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին մասնատում է Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ զավթելով դեռևս 1920 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի որոշմամբ նրա տարածքի մաս ճանաչված Արցախը։

Մասնավորապես՝ Ռուսաստանը հեղինակել է Հայաստանի Հանրապետությանը կապիտուլյացիայի ենթարկելու, Արցախը զավթելու, Սյունիքը Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարանցիկ գոտի դարձնելու և Հայաստանին ապօրինի սահմաններ պարտադրելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ամեն գնով, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքով իրականացվելիք նոր ցեղասպանության սպառնալիքի միջոցով, ձգտում է կյանքի կոչել այդ ապօրինի փաստաթղթի դրույթները:  

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնության՝ արդեն մեկ դար տևող երկդիմի ու զավթչական քաղաքականությունը, այն ամրագրող՝ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերն ու դրանց տրամաբանական շարունակությունը դարձած 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք դադարեցնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նման քաղաքականությունը, Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագրի օրինակով դատապարտել 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ռուսաստանը պարտավոր է քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցաբար չեզոքացնել դրանց աղետալի հետևանքները՝ ճանաչելով ու վերականգնելով Հայաստանի և հայության անօտարելի իրավունքները, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և դրա նկատմամբ նրա իրավազորությունը, ինչպես նաև փոխհատուցել հասցված վնասները։

Հայաստանը պատրաստ է արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ նա ունակ կլինի ընդունել և մաքրել մեր հարաբերությունների պատմության սև էջերը։

Հարգանքով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
16 մարտի 2021 թ., ք. Երևան

Чрезвычайному и полномочному послу Российской Федерации в Республике Армения  Господину С. П. Копыркину

Уважаемый господин Копыркин!
Сегодня исполняется ровно 100 лет со дня подписания 16 марта 1921 года печально известного Московского договора между большевистской Россией и кемалистской Турцией.

Московский договор является противоправным, т.к. его стороны на момент подписания были международно непризнанными и заключили договор в отношении третьей стороны - Армении, которая была уже международно признанным государством.

Верховный Совет СССР еще в 1989 году осудил пакт Молотова-Рибентропа, который также заключен вопреки нормам международного права и с аналогичой захватнической целью. Однако Российская Федерация, будучи правопреемником большевистской России и Советского Союза, до сегодняшнего дня не осудила Московский договор и продолжает свято исполнять его положения.

Более того, Российская Федерация совместно с Турцией и Азербайджаном расчленяет Республику Армения, в том числе оккупируя Арцах, являющийся составной частью территории Республики Армения, границы которой были признаны Лигой Наций еще 24 февраля 1920 года.

В частности, Россия является не только автором трехстороннего заявления от 9 ноября 2020 года по капитуляции Республики Армения, оккупации Арцаха и превращению Сюника в транзитную зону для Азербайджана и Турции, но и любой ценой, в том числе - угрозой нового геноцида руками Турции и Азербайджана, стремится воплотить в жизнь положения этого противоправного документа.

Мы решительно осуждаем продолжающуюся уже в течении века двуличную и захватническую политику Российской Федерации по отношению к Республике Армения, как и закрепляющие ее Московский и Карский договоры 1921 года и ставшее их логическим продолжением заявление от 9 ноября 2020 года.

Мы требуем от Российской Федерации немедленного прекращения такой политики и осуждения аналогичных пакту Молотова-Рибентропа Московского и Карского договоров 1921 года, а также заявления от 9 ноября 2020 года. Россия должна совместно с цивилизованным миром, нейтрализовать катастрофические последствия вышеуказанных документов с дальнейшим признанием и восстановлением неотьемлемых прав армянского народа, территориальной целостности Республики Армения и юрисдикции на нее, не уклоняясь от возмещения причиненного ущерба.

Армения готова выстраивать достойные и равноправные отношения с Российской Федерацией, что станет возможным лишь в случае, если Россия способна признать и исправить черные страницы истории наших взаимоотношений.

С уважением, Совет Национально-Демокартического Полюса
16 марта 2021 г., г. Ереван

Բաժիններ