ՆՍՏԱՑՈՒՅՑ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Հրապարակումներ Nov 19, 2022

ՆՍՏԱՑՈՒՅՑ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը` մենք` Բևեռի երիտասարդներս, շտապ կարգով իրականացնելու ենք նստացույց։ Մեր պահանջն է՝ հարգել մարդու կյանքի և առողջության իրավունքները, ըստ այդմ, քաղաքական պատվերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անարդարացիորեն բանտված Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով։ Կոչ ենք անում մասնավորապես երիտասարդությանը մաս կազմել մեր արդարացի պահանջին և միանալ նստացույցին։ Նստացույցը տեղի կունենա Վազգեն Սարգսյան փողոց 3/8 հասցեում՝ ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ, ուրբաթ օրը` նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ից սկսած։ Վարուժան Ավետիսյանի կյանքն է վտանգված։ Ժամանակը չի սպասում։

Բևեռի երիտասարդական թև 17.11.2022թ, Երևան

Բաժիններ