Նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին

Հրապարակումներ Nov 22, 2021

22 նոյեմբերի 2021 թ․
Երևան, Հայաստանի Հանրապետություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների
Նախագահ Ջո Բայդենին

Ձերդ Գերազանցություն

Այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 22-ին, երբ պետք է միասնաբար ու տոնականորեն նշեինք Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-րդ տարեդարձը, ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեկդարյա անցումից հետո վերստին կանգնած է լինել-չլինելու մարտահրավերին դեմ հանդիման։

Հայոց պետականությունն ու հայկական գործոնն անհամատեղելի են Ռուսական կայսրության ծավալապաշտական ու շովինիստական հայեցակարգի հետ, ուստի նա շարունակում է ըստ իր տխրահռչակ Պուտին-լավրովյան պլանի սանձազերծված 44-օրյա պատերազմով սկսված՝ Հայաստանի Հանրապետության անօտարելի տիտղոսի ներքո գտնվող տարածքների զավթման։
Ռուս-թուրք-ադրբեջանական սերտ գործակցությամբ և գլխավորապես Ադրբեջանի անմիջական կատարմամբ իրականացվող այս գործընթացը, որ ներկայումս հասել է Հայաստանի գոյության համար որոշիչ նշանակություն ունեցող Սյունիքին, կասեցնող և հակազդող գործողությունների բացակայության պայմաններում կանգ չի առնելու և հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ամբողջական լուծարման ու զավթման։
Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի այս ծրագրի անխոչընդոտ կերպով իրագործելու համար մեր երկրում արդյունավետ վերահսկողության աստիճանի ազդեցություն ունեցող Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտը զավթել է իր դրածո կամ ենթակա ուժերով, որոնց անմրցակցելի հսկայական աջակցություն է ցուցաբերում պետական, օլիգարխիական, ֆինանսական և մեդիական ռեսուրսներով։

Նման ծանր և անելանելի թվացող իրավիճակում միայն արևմտամետ և ժողովրդավարական Ազգային-ժողովրդավարական Բևեռ քաղաքական դաշինքն է ակտիվ ու իրական պայքար մղում թե Հայաստանի Հանրապետությունը լուծարելու այս ծրագրի դեմ, թե հետխորհրդային շրջանում ստեղծված պետական կառավարման ավտորիտար, քրեաօլիգարխիկ ու կոռուպցիոն համակարգը փոխելու և իրապես ժողովրդավարական դարձնելու համար։

Բևեռը միակն է, որ կարողացել է գետնի վրա ձևավորել ավելի քան երկու հարյուր տարվա արտաքին քաղաքական կուրսը արմատապես՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու և ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակն արտաքին ռազմավարության առանցքում դնելու կենսունակ ու կայուն կերպով հզորացող օրակարգ, որի հետ Մոսկվան և նրա հայաստանյան խամաճիկներն այլևս ստիպված են հաշվի նստել։

Միայն այն հանգամանքը, որ Բևեռը վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ ոչ միայն կարողացավ մայրաքաղաքի հրապարակներ ու փողոցներ դուրս բերել ԱՄՆ-ի և Հայաստանի մյուս բնական դաշնակիցների դրոշները, այլև դրանք ընդունելի դարձրեց մեծամասնության համար, արդեն բավարար է հայ հասարակության մեջ տեղի ունեցող դարակազմիկ տեղաշարժը վկայելու համար։
Չնայած այս ամենին` ուժերն անհավասար են և միայնակ կերպով Հայաստանը չի կարող դիմակայել արտաքին թշնամիներին, իսկ Բևեռը՝ պայքարել Մոսկվայի և նրան ծառայող Երևանյան ռեժիմի ու կեղծ ընդդիմության դեմ։

Ազգային-ժողովրդավարական բևեռը, շնորհակալությամբ ու երախտագիտությամբ վերհիշելով ԱՄՆ-ի համակարգաստեղծ դերը հայոց իրավատիրության և պետականակերտման հարցում, նրա անուրանալի մարդասիրական օժանդակությունը Ցեղասպանությանը հաջորդած վերապրումի ժամանակաշրջանում, ակնկալում է, որ ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվ ու լայնածավալ կերպով կշարունակի աջակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխան ու ժողովրդավարական ապագային, ինչպես նաև Մինսկի խմբի ձևաչափով Հայաստանի դեօկուպացիայի համատեքստում Արցախի հարցի արդարացի լուծման գործին։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
Ի դեմս Խորհրդի խորին հարգանքով՝

Արա Պապյան,
Խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, 2000-2006 թթ., ara.papian@protonmail.com


THE NATIONAL DEMOCRATIC AXIS
ARMENIA

To The President of the United States
Joseph Biden

The White House
1600 Pennsylvania Avenue, N.W.
Washington, DC 20500

November 22, 2021
Yerevan, Republic of Armenia

Your Excellency,

Today on November 22nd, when we had to mark and celebrate in unity and with festive mood the 101st anniversary of the President Woodrow Wilson’s Arbitral Award defining the legal border between Armenia and Turkey, we state instead, that after a century-long transition, Armenia once again is facing the grave challenge of existential survival.
The Armenian statehood and the Armenian factor are incompatible with the expansionist and chauvinistic concepts of the Russian “empire”. Therefore, according to its Putin-Lavrov plan which was put into motion with the 44-Day War, it continues to annex the territories the inalienable title to which belongs to the Republic of Armenia.
This process which is being realized through the Russian-Turkish-Azerbaijani close cooperation and the immediate execution by Azerbaijan, has now reached Syunik - the most crucial part of Armenia now in terms of survivability. In case of absence of impeding actions and counteracts, this process will not stop and will conclude with the complete conquest and dissolution of the Republic of Armenia.
In order to implement this plan of the Russian-Turkish-Azerbaijani alliance, Russia, which has in fact effective control in our country, has conquered and littered the political arena of Armenia with its subordinate or subject players, to whom it provides with unrivaled and gigantic state, criminal-oligarchic and financial support.
In a situation that seems difficult and inextricable, only the pro-Western and democratic National Democratic Axis (Pole - “Bever” in Armenian) political alliance is the only one that conducts active and real struggle on the ground both against this program of dissolution of the Republic of Armenia. It is also the only one with the very concrete agenda of changing the authoritarian, criminal-oligarchic and corrupt system of government that came to be in the post-Soviet period and turning the country into a truly democratic state.
The NDA is also the only political power in Armenia which was able to develop and present on the ground a new agenda of drastic and groundbreaking shift from a two-hundred-year Russia-only foreign policy direction to the one towards the West and put the idea of a future Armenia which is a US Non-NATO Major Ally at the heart of a very viable and steadily growing foreign policy agenda, which in their turn Moscow and its puppeteers in Armenia are now forced to take seriously.
The mere fact the NDA was not only able to break the previously seemingly unbreakable barrier in the public conscience of taking the flags of the US and other natural allies of Armenia into the streets and public squares, but also made the presence of those flags acceptable for the majority, is more than enough to testify and state the tectonic shift in the conscience of the Armenian public.
Despite all this, the forces on the ground are unequal. Armenia alone cannot resist the external enemies anymore, and the NDA cannot fight Moscow and its puppet Yerevan regime and the Moscow-steered fake opposition on its own.
Recalling with appreciation and gratitude the immense system-building role that America played in the Armenian right-of-ownership towards its own lands and in Armenian state-building, recalling the American undeniable and gigantic humanitarian assistance in the dark post-Genocide period of survival, the National Democratic Axis expects the US to continue its support for Armenia and for its sovereignty as well as for the Armenian people’s democratic future, and for the just resolution of the Nagorno-Karabakh (Artsakh) issue in the Minsk Group framework and in the context of the deoccupation of Armenia.

On behalf of the Council of the National Democratic Axis,
Most respectfully,

Amb. Ara Papian
Member of the Council,
Ambassador Extraordinary and Plenipotentiary of Armenia to Canada (2000-2006)
ara.papian@protonmail.com

Բաժիններ