Մեծ ավտոերթ դեպի Սյունիք

Միջոցառումներ May 23, 2021

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեպի Սյունիք մեծ ավտոերթը տեղի է ունենալու 2021 թ. մայիսի 29 -31-ը:

Ավտոերթի նպատակն է՝ համախմբել մեր ժողովրդին և խափանել Սյունիքը Հայաստանի Հանրապետությունից պոկելու դավաճանական ընթացքը։

Ավտոերթի ընթացքում հանդիպումներ ենք ունենալու Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական շրջանների կենտրոններում։

Ավտոերթը վերկուսակցական է։Ավտոերթի մեկնարկը՝ 29 մայիսի, ժամը
7.00-ին, Նաիրիտ 2-ի մոտից:

Վերադարձը՝ մայիսի 31-ի ուշ երեկոյան:



Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք, հնարավորության դեպքում, բերել եռագույն դրոշներ։

Գիշերակացի անհրաժեշտ պարագաներն են՝ քնապարկեր, վրաններ, կարիմատներ (ներքնակ), 3 օրվա հիգիենայի պարագաներ, լապտերներ:

Ովքեր կցանկանան իրենց սեփական միջոցներով գիշերել հյուրանոցներում, խնդրում ենք համարներ ամրագրելու նպատակով նախօրոք տեղեկացնել կազմակերպիչներին։

Մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 28, ժամը 14.00-ն է:Ավտոմեքենաները պետք է լինեն սարքին և տեխզննում անցած վիճակում:Սնունդը՝ ավտոերթի մասնակիցների հաշվին։

Ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել մասնակցության մասին՝ կազմակերպչական աշխատանքը հեշտացնելու նպատակով:

Գրանցվելու համար զանգահարել 055-450-808,  093-528-844 հեռախոսահամարներով կամ այցելել մարզերում գտնվող մեր որևէ գրասենյակ:

Ավտոերթին ֆինանսապես կամ վառելիքի կտրոններով աջակցելու նպատակով.

1.Առձեռն նվիրաբերելու համար հայաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են այցելել մեր գրասենյակ, ամեն օր, բացի՝ շաբաթ և կիրակի օրերից, ժամը՝ 10․00-18․00։
Հասցեն՝ Ալեք Մանուկյան 5/5,  հեռ. (011) 785657  (մուտքը Սայաթ Նովա փողոցից Ռադիո տան կից շենք)

2.IDram համակարգով նվիրաբերելու համար՝ ID 749532204

3. Արտերկրից Paypal-ով փոխանցումների համար՝

Betalen Nevart Yegnukian met PayPal.Me
Ga naar paypal.me/NatDemAxs en voer het bedrag in. En met PayPal weet je zeker dat het gemakkelijk en veiliger is. Heb je geen PayPal-rekening? Geen probleem.
Դեպի Սյունիք մեծ ավտոերթ, 2021 թ. մայիսի 29 -31-ը:

Բաժիններ