Իրազեկում Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանից

Nov 30, 2022

Իրազեկում

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՏԱՀՈԳԻՉ ՄՆԱԼ

Այսօր տեսակցել եմ (առանձնազրույց եմ ունեցել) Վարուժան Ավետիսյանին և պնդում եմ, որ նրա առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ լինել։

Չնայած այն փաստին, որ նոյեմբերի 24-ին Էրեբունի բժշկական կենտրոնի ընդունարանում Վ. Ավետիսյանը ենթարկվել է «հետազոտությունների», և ինչպես նշված է ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ, թե «կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել», այդուհանդերձ ևս մեկ անգամ պնդում եմ՝ առողջական վիճակի ճգնաժամ կամ վատթարացում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։

Ցանկացած բարդության կամ խնդրահարույց վիճակի համար պատասխանատվությունը կրելու են ընդունարանում «հետազոտողները» և ներկայացման կազմակերպիչները։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյան