Հրավիրում ենք նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը

Բևեռի համախոհներին և բոլոր ցանկացողներին հունվարի 28-ին, ժամը 13-ին հրավիրում ենք Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ Մայր Հայաստան հուշարձանի մոտ` միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը։

Ի հեճուկս մեր թշնամիների և Հայկական բանակի տոնը նշելուց խուսափող դավաճանների ցույց տանք, որ Հայաստանի տերը հայ ժողովուրդն է, որ հայ ժողովուրդն իրեն չի համարում պարտված, հիշում է իր հերոսական զավակների ինքնազոհաբերությունը, սիրում է իր զինվորին և ամեն ինչ անելու է Հայաստանը ռուս-թուրքական գաղութացումից ազատագրելու և անպարտելի Ազգ-բանակ դառնալու համար։  Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

27 հունվարի 2022 թ., Երևան

Բաժիններ