ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ռուսական և ադրբեջանական զավթիչները պայմանավորված կերպով համատեղ գործողություն են կատարել, ինչի հետևանքով ադրբեջանցիները գրավել են ՀՀ Արցախի մարզի Փառուխ գյուղը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը մշտապես ահազանգել է մի նոր Կոլցո գործողությամբ Արցախից մնացած առկա կտորը ևս հայաթափելու ռուս-թուրք-ադրբեջանական պլանի մասին։Ստեղծված իրավիճակում աղետը կանխելու միակ լուծումն է` զավթիչ ռուսական զորքի փոխարեն տեղակայել միջազգային խաղաղապահներ։ Արցախում բնակվող մեր սիրելի հայրենակիցներին կոչ ենք անում ոտքի ելնել և Ստեփանակերտի խամաճիկային ռեժիմին ստիպել, որ վերջինս միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ25 մարտի 2022 թ., Երևան

Բաժիններ