ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևանի փողոցներում զարգացող իրադարձություններն արդեն ունեն խիստ մտահոգիչ դրսևորումներ։

Երևանի փողոցներում զարգացող իրադարձություններն արդեն ունեն խիստ մտահոգիչ դրսևորումներ։ Մոսկվան իր հայաստանյան խամաճիկների` գործող և նախորդ գաղութային վարչակազմերի ղեկավարների միջոցով արհեստականորեն լարում է մթնոլորտը` նպատակ ունենալով զարգացումները հասցնել արյունահեղության։ Ասվածի մասին են վկայում մեր աչքի առջև տեղի ունեցող դեպքերը, այդ թվում` ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ու դատապարտելի բռնությունները։ Հանուն հայ մարդկանց ու Հայաստանի  քաղաքացիների կյանքի և առողջության երաշխավորման, ինչպես նաև խափանելու համար մեր ժողովրդի արյան հաշվին շահ հետապնդող Մոսկվայի հրեշավոր նկրտումները, իրադարձությունների մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ բռնության որևէ գործողությունից։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ2 մայիսի 2022 թ., ԵրևանԼուսանկարը՝ Ֆոտոլուրի

Բաժիններ