ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կիսագաղութային ռեժիմի տիրապետության պայմաններում տեղի ունեցած հերթական ընտրությունները որևէ էական չափանիշով չտարբերվեցին նախորդներից։

Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։

Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով բազմաթիվ փաստեր, հայտարարում ենք, որ.

տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի,

այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
21 հունիսի 2021 թ, Երևան

Բաժիններ