Հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում աջակցության ակնկալիքով Բևեռը նամակներ հանձնեց

Վահե Գասպարյան Apr 19, 2021

Հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում աջակցության ակնկալիքով  Բևեռն այսօր նամակներ  հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված Ազգերի Կազմակերպության Ներկայացուցչության գրասենյակ, ՀՀ֊ում Ֆրանսիայի  և Ռուսաստանի դեսպանություններ։

Երեկ դեպի ԱԺ երթի ընթացքում  Բևեռը նույնաբովանդակ նամակ էր հանձնել նաև ԵՄ գրասենյակ, իսկ երկուշաբթի ապրիլի 16֊ի հանրահավաքի մասնակիցների նամակը կփոխանցվի ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանություն և Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության գրասենյակ։  

Բևեռն ակնկալում է օր առաջ գործուն միջոցների ձեռնարկում՝ Հայկական կողմի գերիների և այլ պահվող անձանց ստույգ քանակն ու տվյալները ճշտելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

17 ապրիլ 2021 թ.

Բաժիններ