ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հրապարակումներ Jun 12, 2021

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունիսի 11-ին, 19:00, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ազգային-Ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում իրականացրեց հանրահավաք, որին հաջորդեց երթ դեպի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝  խոհեմության կոչ հնչեցնելու նպատակով:  Հարկ ենք համարում նշել, որ տեղի  ունեցավ այս քարոզարշավի ընթացքում մինչ օրս արձանագրված ամենամեծ քարոզչական հանրահավաքը և երթը, որը կազմակերպել էր Ազգային-ժողովրդավարական բևեռը։



Վերոնշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ  Հանրային հեռուստաընկերությունը, շարունակելով Ազգային-ժողովրդավարական բևեռի տեղեկութային շրջափակումը, ընդհանրապես չի անդրադարձել հանրահավաքին և երթին։ Հակառակ նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի փուլում  պարտավորություն ունի հավասարապես լուսաբանելու գործընթացում գտնվող  բոլոր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը, հավատարիմ է մնում իր խտրական վարքագծին:

Դիտորդական առաքելություններին հորդորում ենք հաշվի առնել մեր քաղաքական ուժի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունքը, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին։

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ
12 հունիսի 2021թ., Երևան

Բաժիններ