Արշավ դեպի Սպիտակավոր և այցելություն Նժդեհի շիրիմին

Միջոցառումներ Aug 17, 2021

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ   Օգոստոսի 29-ին հրավիրում է դեպի Սպիտակավոր արշավի և այցելության Գարեգին Նժդեհի շիրիմին։  Արշավի ավարտին տեղի կունենա քննարկում
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ հետ: Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 3000 դրամ: Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկ, գլխարկ, արևապաշտպան ակնոց ու քսուք, ուսապարկ, ինչպես նաև՝ տաք հագուստ և անձրևից պաշտպանող վերնազգեստ:

Մասնակցությունը հաստատելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցվել: Արշավին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 27-ը գրանցվեն՝ գրելով gagikeghiazaryan19830227@gmail.com էլ. փոստին (խնդրում ենք նամակում նշել անուն, ազգանուն, հեռախոսահամար) կամ Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջին(www.facebook.com/gagik.eghiazaryan.31) կամ զանգահարելով 098 838 555, 041 838 558 կամ 011 78 56 57 հեռախոսահամարով, ինչպես նաև մինչև օգոստոսի 27-ը վճարեն ճանապարհածախսը՝ ժամը 10:00 – 20:00 այցելելով
Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակ (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից) կամ IDram համակարգով ID 589613724 (Տերմինալից փոխանցումը կատարելու դեպքում զանգահարեք մեզ, ձեր փոխանցումը հաստատելու համար):Մեկնումը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ին՝ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 6:00-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից:

Սիրով սպասում ենք բոլորին:

ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՂԹԱԿԱՆ ԱՊԱԳԱ

ֆեյսբուքյան իվենթի հղումը

Բաժիններ