Դեպի Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա. հունվարի 15-ին՝ ժամը 12.00-ին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հունվարի 15-ին երկրորդ անգամ նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։
Հունվարի 8-ին նույն պահանջներով իրականացված մեր միջոցառումը մեծ արձագանք է ստացել քաղաքակիրթ աշխարհում և Բերձորի փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Ի հեճուկս մեծաթիվ ոստիկանական ուժերի հակաօրինական գործողությունների, մեր նախաձեռնությունը հաջողություն ունեցավ և հիշատակվեց հայտնի համաշխարհային լրատվականներում։
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց մեր հաջորդ հավաքին։
Հավաքին մասնակցելու պատրաստակամ, Երևանից մեկնող և մեքենաներում ազատ տեղ չունեցող հայրենակիցները կարող են միանգամից գնալ Գյումրի, որտեղ կհանդիպենք ժամը 12:00-ին՝ Գյումրիի Ղարսի խճուղում, Մայր Հայաստանի արձանի տարածքում։
Երևանից մեկնող և մեքենաներում ազատ տեղեր ունեցող, ինչպես նաև հավաքին մասնակցել ցանկացող, բայց տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցները ժամը 9:30-ին պետք է հավաքվեն Երևանի Բրազիլիայի հրապարակում, որտեղից միասին կշարժվենք Գյումրի։
Տրանսպորտի խնդիր ունեցող մեր հայրենակիցներին, ազատ տեղեր ունեցող մեր վարորդներին, կամ անձնապես մասնակցելու հնարավորություն չունեցող, բայց նյութատեխնիկական աջակցություն տրամադրել ցանկացող հայրենակիցներին (վառելիք, տաքանալու պարագաներ, վրաններ և այլն) խնդրում ենք նախապես կապ հաստատել Երևանում՝ 044435045 հեռախոսահամարով, իսկ Գյումրիից միացողները՝ զանգահարելով 098772513 հեռախոսահամարին:
Ռազմաբազայի մուտքերի մոտ հերթապահությունը իրականացնելու համար մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, ուստի խնդրում ենք, ովքեր մասնակցելու ցանկություն և հնարավորություն ունեն՝ լրացնեն հերթապահության վերաբերյալ հետևյալ ձևաթուղթը՝ նշելով իրենց հարմար օրերն ու ժամերը:
https://docs.google.com/.../1jHSaTdBmzvvkjuH94TLo.../edit...
Գործընթացին ֆինանսապես օժանդակելու ցանկություն ունեցողները կարող են օգտագործել ներքոդրյալ հղմամբ նշված եղանակները, կամ այցելեն Երևանում՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտան հարևանությամբ) և Գյումրիում՝ Գարեգին Նժդեհի 1 հասցեներում գործող Բևեռի գրասենյակներ.
https://ajbever.com/

Բաժիններ