Բևեռը սկսում է Հանրաքվե-ստորագրահավաք

Սիրելի՛ հայրենակից

Ազգային-ժողովրդավարական բևեռն սկսում է Հանրաքվե-ստորագրահավաք՝ 1918-20 թթ. հանրապետության իրավահաջորդության և Ոչ ՆԱՏՕ անդամ ԱՄՆ հիմնական դաշնակից դառնալու հարցով։

Դուք կարող եք հանրաքվե-ստորագրահավաքին մասնակցել՝ այցելելով Ազատության հրապարակ, Բևեռի Երևանյան կամ մարզային գրասենյակներ, ինչպես նաև կարող եք ինքնուրույն կերպով բեռնել կից զետեղված ձևաթուղթը, լրացնել Ձեր տվյալները  («Անձնագիր» սյունյակում լրացնել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը), ստորագրել և հանձնել Բևեռի որևէ գրասենյակ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախատեսված է երկու տիպի ձևաթուղթ՝  ՀՀ քաղաքացու և ոչ ՀՀ քաղաքացի ազգությամբ հայի համար, ուստի խնդրում ենք լրացնել և ստորագրել համապատասխան ձևաթուղթը։ Խնդրում ենք հանրաքվե-ստորագրահավաքի կամ արդեն լրացված ձևաթուղթը հանձնելու համար գրասենյակներ այցելել անձնագրով կամ նույնականացման քարտով։

Հանրաքվե-ստորագրահավաքին արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության համար մշակվում է մեխանիզմ, որը կներկայացվի առաջիկա օրերին։
Շնորհակալություն մասնակցության համար

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

ՀՀ քաղաքացիների համար՝

Հանրաքվե-ՀՀ-Քաղ.docx

Ոչ ՀՀ քաղաքացիների համար՝

Հանրաքվե-Ոչ-ՀՀ-Քաղ.docx

Բաժիններ