Քաղաքացիներին իրազեկելու պիլոտային ծրագիր

Միջոցառումներ Jan 26, 2022

Բևեռի երևանաբնակ համախոհներին Բևեռը նախատեսում է Երևանի թաղամասերից մեկում դռնեդուռ ձևաչափով իրականացնել քաղաքացիներին իրազեկելու պիլոտային ծրագիր։ Ծրագրով նախատեսվում է այցելել քաղաքացիների բնակարաններ և նրանց ներկայացնել Բևեռի գաղափարներն ու առաջիկա անելիքները։ Ծրագրի առաջնային նպատակն է իրազեկել Բևեռի սպասվող մեծ հանրահավաքի մասին։ Դռնեդուռ ձևաչափը տեղեկութային շրջափակումը հաղթահարելու լավագույն տարբերակն է։ Պիլոտային ծրագրի արդյունքների հաշվառմամբ կկազմակերպվի քաղաքացիների իրազեկումը հանրապետության  ամբողջ տարածքում։ Ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով մասնակցել, խնդրում ենք գրանցվելու համար զանգել 044435045 հեռախոսահամարով։

Բաժիններ