ԱԺԲ Լիոնի Կառույցի Հայտարարությունը

Կոչ համայն հայությանը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, ինչպես նաև սպասվող նոր դավաճանական քայլը , որը մեզ կտանի վերջնական և խայտառակ պարտության՝ կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին և ոչ միայն, ովքեր գտնվում են ՀՀ-ում, դուրս գալ փողոց , մասնակցել ԱԺԲ -ի կազմակերպած հանրահավաքներին և հեռացնել ներկայիս դավաճան իշխանությանը՝ իր թալանչի ու կեղծ ընդդիմությամբ, իսկ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք ֆինանսական օգնություն ցուցաբերել և այդկերպ օգնել տեխնիկական խնդիրների լուծմանը՝ կապված հանրահավաքների հետ,մենք գիտենք ,որ ԱԺԲ-ն ֆինանսավորվում է բացառապես մեր մտահոգ հայրենակիցների կողմից և ունի մեր օգնության կարիքը ։
Փորձենք այսկերպ օգտակար լինել հեռվից Հայաստանի փրկությանը։ Մենք այլևս հապաղելու ,կասկածելու , վախենալու իրավունք չունենք , կամ հեռացնում ենք դավաճաններին և փորձում փրկել եղածը , կամ ընտրում ենք դանդաղ մահ։
Միթե՞ մենք թույլ ենք տալու մեր դարավոր պատմությունը մի դավաճան ստորագրությամբ հողին հավասարեցնել։

Հիշե՛ք վրեժ ունենք մեր լուսավոր Հերոս Տղերքի համար և պատասխան ունենք տալու գալիք սերունդին։

Ոտքի՛ հայ Մարդ
դու դա կարող ես
Եկե՛ք ցույց տանք հայի իրական ուժը

Հարգանքով՝

ներկայացուցիչ
Գևորգ Բարբարյան

քարտուղար
Սոնյա Կոնստանտինովա

ԱԺԲ Ֆրանսիայի մասնաճյուղ
25 Հոկտեմբերի  2021 թ., Լիոն

Բաժիններ