Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին

English text below

Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո դեսպան տիկին ԼԻն Մ. Թրեյսի,
Ուղիղ 101 տարի առաջ, այս օրը հաստատվեցին պաշտոնական դիվանագիտագական հարաբերություններ ԱՄՆ և Հայաստանի հանրապետության միջև:Ցավոք, այդ հարաբերությունները դադարեցվեցին Հայաստանի ռուս բոլշևիկյան-թուրք քեմալական բռնազավթման և Հայաստանի ինքնիշխանության կորստի հետևանքով:



Այսօր էլ Հայաստանը կանգնած է նույն՝ ռուս-թուրքական բռնազավթմամբ ինքնիշխանության կորստի վտանգի առաջ և այդ պարագաներում չափազանց կարևոր է ՀՀ ինքնիշխանության պահպանման, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև Արցախյան խնդրի խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մարդու ու ազգի իրավունքի պաշտպանության դիրքերից հայ ժողովրդին ցուցաբերվող ԱՄՆ կառավարության մշտական աջակցությունը:

Ուստի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խնդրում է Ձեզ ԱՄՆ իշխանություններին փոխանցել մեր խորին երախտագիտությունը նման աջակցության համար: 2020 թ. սեպտեմբերին, այլ երկրներից ներգրավված վարձկանների օժանդակությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան այժմ թևակոխել է նոր փուլ, որը վտանգում է արդեն բուն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Դրա մասին են վկայում Բաքվում հայ 200 ռազմագերիների պատանդի կարգավիճակում պահելը, ԵԽԽՎ-ում այդ հարցի քննարկման դեմ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ պայմանավորված «դեմ» քվեարկությունը, Բաքվում բացօդյա «հաղթանակի թանգարանի» հիմնադրմամբ հակահայկական և հակամարդկային քաղաքականության ցինիկ պաշտոնականացումը, հայկական Սյունիքի մասին հնչող տարբեր հայտարարություններն ու ռուսական կողմից այդ տարածքի նկատմամբ ռազմական վերահսկողության սահմանման գործողությունները: Իրադարձությունների զարգացումները ակնհայտորեն վկայում են պուտին-էրդողան-ալիևյան համակարգված ծրագրի գոյության մասին, որի նպատակն է Հայաստանի ամբողջական գաղութացմամբ, հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկմամբ տարածաշրջանում բացարձակ վերահսկողության սահմանումը: Իրան-Հայաստան սահմանի ամբողջ երկայնքով մեկ հաստատելով ռուսական ռազմական վերահսկողություն Սյունիքում,  փորձ է արվում նաև հաստատել ամբողջական վերահսկողություն Արեւելյան  Եվրոպա-Վրաստան-Հայաստան-Իրան հեռանկարային կապի վրա կամ խզել այն ընդհանրապես:

Հարգարժան տիկին դեսպան, Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բեւեռը բարձր է գնահատում օրերս Սյունիք կատարված Ձեր այցը,  ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումները, դա դիտելով որպես մեր երկրի ու պետության հանդեպ ԱՄՆ համերաշխության, ԱՄՆ տարածաշրջանային և Հայասատանի կենսական շահերի համընկման հերթական արտահայտություն:

Ելնելով վերը բերված փաստարկումներից, 20-րդ դարի հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է ԱՄՆ իշխանություններին հորդորով, շտապ և գործուն միջամտությամբ աջակցել Հայաստանին ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ընդհուպ մինչև ֆիզիկական գոյության պահպանմանը, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի, հանուն երկարատև հեռանկարով հայ-ամերիկյան փոխադարձ շահերով ամրապնդվելիք իրական բարեկամության:

Խորին հարգանքներով՝  Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ:
Երևան, 23 ապրիլի, 2021 թ.



Dear Madam Lynne M. Tracy:

This very day, 101 years ago, on April 23, 1920, the United States of America and Republic of Armenia established diplomatic relations. Unfortunately, our ties were cut when Armenia lost its sovereignty after occupation by the Bolshevik Russia and Kemalist Turkey.

Today Armenia faces the same Russo-Turkish threat to its sovereignty and prospect of occupation.

In this regard the US permanent support of Armenian independence and democracy, as well as the peaceful and sustainable solution of the Artsakh problem is vitally important.

The National Democratic Alliance kindly asks you to pass on our deepest gratitude to the executive and legislative authorities of the USA for this ongoing support. The aggression that was launched in 2020 against Armenia by Azerbaijan, Turkey and  Russia with the support of the terrorists from other countries has entered a new phase that undermines the independent statehood and territorial integrity of Armenia and the very existence of our nation.

Keeping hostage of about 200 Armenian soldiers, the voting against their release in PACE, the inhuman and anti-Armenian exhibition in the “Victory Museum” in Baku, the Baku threats to occupy Armenian province of Syunik and the Russian military control over Armenian territory prove the existence of a Putin – Aliyev – Erdogan joint plan of carrying out a new subjugation, genocide and extermination of Armenia and Armenian people. An important part of this program is the establishment of a joint Russian, Azerbaijan, Turkish hegemony over the southern region of Syunik and the eradication of the Armenian-Iranian border.

This is an attempt to cut off a prospective axis consisting of  Europe, Georgia, Armenia and Iran.

Dear Ambassador, the National Democratic Axis highly appreciates your recent visit to Syunik and meetings with the people’s elected representatives.

We consider it as another demonstration of solidarity with our country and our state, as a proof of coincidence of our national goals in the region.

On the eve of the 106-th anniversary of Armenian Genocide, the National Democratic Axis urges the US Government to consider urgent and effective measures to protect the sovereignty, independence and democracy of Armenia, to guarantee security, territorial integrity and the lasting physical existence of our country, for our common interests for sustainable and lasting friendship between the US and Armenia.

With deep respect, Council of the National-Democratic Axis
Yerevan, April 23, 2021

Բաժիններ