Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարությունը՝ ուղղված Ազգային ժողովին

2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարությունը՝ ուղղված Ազգային ժողովին՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր կատարելու պահանջի վերաբերյալ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը պարտավոր է առաջնորդվել իր առաքելությամբ և քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու համարՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկում գերիների վերադարձի հարցում:Ազգային ժողովն ըստ էության գործում է ընդդեմ առաջնային մանդատով իրեն վերապահված ներկայացուցչական առաքելության և հիմնականում զբաղված է քաղաքական պայքարի ու գործունեության իմիտացիա ապահովող միջկուսակցական գզվրտոցով:

Իր հերթին՝ իշխող խմբակցությունն առհասարակ կամազուրկների խումբ է, որի գործունեությունը սահմանափակվում է կուսակցապետ-վարչապետի կամքը դակելով և նրան ծափահարելով:Ավելին, Ազգային ժողովն ըստ նպատակահարմարության լռության է մատնում կամ կառավարության հետ միասին սպասարկում է Ադրբեջանի և նրան աջակցող Ռուսաստանի ու Թուրքիայի հակահայ ծրագիրը, որի նպատակն է Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացն ամբողջությամբ դուրս բերել Մինսկի խմբի ձևաչափից և Հայաստանը (Արցախը ներառյալ) դարձնել առնվազն դե ֆակտո ինքնիշխանությունից զուրկ տարանցիկ գոտի:

Թշնամու հետ համագործակցելու այս քաղաքականության մաս է կազմում նաև Ազգային ժողովի հարաբերական լռությունը գերիներին վերադարձնելու հարցում, մինչդեռ թշնամին գերիների և այլ պահվող անձանց հանգամանքն օգտագործում է Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով:

Այս հարցում Ռուսաստանի Դաշնության խորհրդարանին դիմելու և նրա հետ իբրև թե գործակցելու առերևույթ քայլերը ոչ միայն չեն կարող համարվել դրական աշխատանք, այլ, ընդհակառակը, ծառայում են այդ պետության հակահայ քաղաքականությունը կոծկելու ազգադավ նպատակին:

Ռուսաստանի Դաշնության հետ խոսելու միակ ընդունելի և արդյունավետ լեզուն պահանջատիրականն է:

Դատապարտում ենք Ազգային ժողովի՝ թշնամու հակահայ քաղաքականությունն սպասարկող գործելակերպը և պահանջում ենք.հանդես գալ Ադրբեջանի և նրա հետ գործակցող Ռուսաստանի և Թուրքիայի հակահայ քաղաքականությունը դատապարտելու, Արցախյան հիմնահարցի կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու և Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու նրա քաղաքացիների իրավունքները ոտնահարող, այդ թվում՝ Սյունիքով տարանցիկ հաղորդակցության, նախագծերը մերժելու վերաբերյալ հայտարարությամբ,Ադրբեջանին և նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակ ու երաշխավոր Ռուսաստանին ներկայացնել գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ այդ հայտարարության 8-րդ կետով արձանագրված դրույթը անհապաղ կերպով կատարելու պահանջ,կառավարությունից պահանջել որդեգրելու Արցախի հիմնահարցի լուծումը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և նրա քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգությունները դադարեցնելու ռազմավարություն և, այդ համատեքստում՝ մինչ գերիների և այլ պահվող անձանց վերադարձը, առնվազն սառեցնել բոլոր մյուս պայմանավորվածությունները, ինչպես նաև զուգահեռաբար՝ միջազգային կառույցներում ու օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակներով համակարգված գործունեություն ծավալել գերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցն օրակարգային դարձնելու և հնարավոր սեղմ ժամկետում լուծելու ուղղությամբ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
16 ապրիլի 2021 թ., Երևան

Բաժիններ