Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը Ռուսաստանին

Հրապարակումներ Apr 17, 2021

2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը Ռուսաստանին՝ Ադրբեջանում գտնվող գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում

ՌուսաստանիԴաշնության

Արտակարգ եւ լիազոր դեսպան

պարոն Սերգեյ Կոպիրկինին

Հարգելի պարոն Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունը, վստահելովՄԱԿ-ի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նրա համանախագահերկրների՝ԱՄՆ-ի, ՖրանսիայիևՌուսաստանի,միջնորդականառաքելությանը՝տասնամյակներշարունակհավատարիմէմնացելԱրցախյանհիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցմանը:

Մինչդեռ ԱդրբեջանիՀանրապետությունը բանակցություններն օգտագործել է ժամանակ շահելու, ռազմական ներուժ կուտակելու և պատերազմի միջոցովոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու համար:

2020թ սեպտեմբերի27-ին, Ադրբեջանը, որսալով միջազգային իրադրության առումով իր զավթողական ծրագրի իրականացման նպաստավոր պահը, գործելով Թուրքիայի և Ռուսաստանի խորքային համաձայնությունների իրականացմամբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման համատեքստում, ստանալով Մինսկի խմբի մեկ այլ անդամ Թուրքիայի ուղիղ և անուղղակի ռազմաքաղաքական և ռազմական աջակցությունը, այդ թվում՝ նրա միջոցով վարձված և ռազմական գործողությունների շրջան տեղափոխված իսլամիստ վարձկաններին, ինչպես նաև էապես օգտվելով ի շահ Ադրբեջանի կիրառված՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական վերահսկողության առավելությունից, սանձազերծեց Արցախյան հիմնախնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ագրեսիա՝ զավթեց Արցախի տարածքի մի մասը, հայկական կողմին պատճառեց մարդկային և նյութական ահռելի կորուստներ:

2020 թ.նոյեմբերի9-ին՝ պատերազմի 44-րդ օրը, երբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման ռուս-թուրք-ադրբեջանական գործարքը մոտեցավ նրանց պայմանավորվածությունների եզրագծին, Հայաստանին պարտադրվեցին ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիոն պայմաններ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, ԱդրբեջանիևՌուսաստանիղեկավարները, ոտնահարելով միջազգային իրավունքը և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա կենսական ազգային շահերն ու Սահմանադրությունը,ստորագրեցինՀրադադարի հայտարարություն:

Կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքին չեն հակասում միայն այդ հայտարարության 1-ին կետը, որով ամրագրվածէր, որ2020թնոյեմբերի10-ին,  Մոսկվայի ժամանակով00։00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարևդադարեցվում են բոլորռազմականգործողությունները, իսկ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև 8-րդ կետը, ըստ որի՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների ևպահվողայլանձանցումահացածներիմարմիններիփոխանակում»։

Մինչդեռ հենց այդ երկու կետերն են, որ չեն կատարվում. Հայկական կողմին Ռուսաստանի ճնշմամբ հետագայում ստիպեցին նահանջել նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքերից, իսկ գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցը նույն Ռուսաստանի երկդիմի քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը, շարունակելով ուժի կիրառման սպառնալիքի ագրեսիվ քաղաքականությունը, վերածել է Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու լծակի:

Մինչ օրս նույնիսկ հայտնի չէ, թե իրականում Հայկական կողմից քանի գերի և այլ պահվող անձ կա Ադրբեջանում:

Հայաստանը հանձնել է իր մոտ եղած բոլոր գերիներին, սակայն Ադրբեջանը միայն 64 հոգու է հանձնել, իսկ մյուսներին պահում է՝ ի խախտումն միջազգայինմարդասիրականիրավունքիև աննկարագրելի տառապանք պատճառելով նրանց հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին:

Հաշվիառնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահմյուս երկու երկրներիցառանձին ևմիակողմանիորեն ստանձել է երրորդ, միջնորդ կողմի պարտավորությունը, իսկ ՆախագահՎ. Պուտինն իրխոսքերի համաձայն անձամբէ մշակել Հրադադարի հայտարարությանտեքստը, միանշանակ կերպով կարող ենք հաստատել, որ հայտարարության, այդ թվում՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի երաշխավորը և պատասխանատունհենց Ռուսաստանն է։

Հայ ժողովրդի համար ակնհայտ է, որհայտարարության տեքստի կետերը կյանքիեն կոչվումմիայն այնդրվագներով, որոնք ձեռնատու ենԱդրբեջանին:

Մինչդեռ ներկայումս Հայկական կողմի շահն արտահայտող միակ՝ հայտարարության 8-րդ կետով նախատեսված՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը մնում էչլուծված։

Այդհանգամանքը հիմնավոր կասկածներ է հարուցում, որ Ռուսական կողմը ոչ միայն պարզապես անտեսում էայդ հարցը, այլև Ադրբեջանիհետ միասին այն օգտագործում է Հայկական կողմին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտադրված ստորացուցիչ պայմաններից հրաժարվելու հնարավորությունից զրկելու նպատակով:

Խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի նմանգործելաոճը, Ռուսական կողմից պահանջում ենք առնվազն հավատարիմ մնալիր ստանձնածպարտավորություններին և անհապաղկերպով գործուն քայլեր ձեռնարկել Հայկական կողմի գերիների և այլ պահվող անձանց ստույգ քանակն ու տվյալները ճշտելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

Հարգանքով՝

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ և հանրահավաքի մասնակիցներ

16 ապրիլի 2021 թ., Երևան, Ազատության հրապարակ

Բաժիններ