Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

Հրապարակումներ Apr 17, 2021

2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Ադրբեջանում գտնվող գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում

Միավորված Ազգերի Կազմակերպության

Ներկայացուցչության մշտական համակարգող

պարոն Շոմբի Շարփին

Հայաստանի Հանրապետությունում

Ամերիկայի Միացյալ Նահանգների

Արտակարգ և լիազոր դեսպան

տիկին Լին Թրեյսիին

Հայաստանի Հանրապետությունում

Ֆրանսիայի Հանրապետության

Արտակարգ և լիազոր դեսպան

պարոն Ժոնաթան Լաքոտին

Հայաստանի Հանրապետությունում

Եվրոպական Միության

Պատվիրակության ղեկավար, դեսպան

տիկին Անդրեա Վիկտորինին

Հայաստանի Հանրապետությունում

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար

տիկին Նատալյա Վուտովային

Հարգելի տիկնայք և պարոնայք

ՀայաստանիՀանրապետությունը,վստահելովՄԱԿ-ի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նրա համանախագահերկրների՝ԱՄՆ-ի, ՖրանսիայիևՌուսաստանի,միջնորդականառաքելությանը՝տասնամյակներշարունակհավատարիմէմնացելԱրցախյանհիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցմանը:

Մինչդեռ ԱդրբեջանիՀանրապետությունը բանակցություններն օգտագործել է ժամանակ շահելու, ռազմական ներուժ կուտակելու և պատերազմի միջոցովոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու համար:

2020թ սեպտեմբերի27-ին, Ադրբեջանը, որսալով միջազգային իրադրության առումով իր զավթողական ծրագրի իրականացման նպաստավոր պահը, գործելով Թուրքիայի և Ռուսաստանի խորքային համաձայնությունների իրականացմամբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման համատեքստում, ստանալովՄինսկիխմբիմեկայլանդամԹուրքիայիուղիղ և անուղղակի ռազմաքաղաքական և ռազմական աջակցությունը, այդ թվում՝ նրա միջոցով վարձված և ռազմական գործողությունների շրջան տեղափոխված իսլամիստ վարձկաններին, ինչպես նաև էապես օգտվելով ի շահ Ադրբեջանի կիրառված՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական վերահսկողության առավելությունից, սանձազերծեց Արցախյան հիմնախնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ագրեսիա՝ զավթեց Արցախի տարածքի մի մասը, հայկական կողմին պատճառեց մարդկային և նյութական ահռելի կորուստներ:

2020 թ.նոյեմբերի9-ին՝ պատերազմի 44-րդ օրը, երբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման ռուս-թուրք-ադրբեջանական գործարքը մոտեցավ նրանց պայմանավորվածությունների եզրագծին, Հայաստանին պարտադրվեցին ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիոն պայմաններ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, ԱդրբեջանիևՌուսաստանիղեկավարները, ոտնահարելով միջազգային իրավունքը և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա կենսական ազգային շահերն ու Սահմանադրությունը,ստորագրեցինՀրադադարի հայտարարություն:

Կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքին չեն հակասում միայն այդ հայտարարության 1-ին կետը, որով ամրագրվածէր, որ2020թնոյեմբերի10-ին,  Մոսկվայի ժամանակով00։00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանգոտումհայտարարվումէամբողջականհրադադարևդադարեցվում են բոլորռազմականգործողությունները, իսկ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև 8-րդ կետը, ըստ որի՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների ևպահվողայլանձանցումահացածներիմարմիններիփոխանակում»։

Մինչդեռ հենց այդ երկու կետերն են, որ չեն կատարվում. Հայկական կողմին Ռուսաստանի ճնշմամբ հետագայում ստիպեցին նահանջել նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքերից, իսկ գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցը նույն Ռուսաստանի երկդիմի քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը, շարունակելով ուժի կիրառման սպառնալիքի ագրեսիվ քաղաքականությունը, վերածել է Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու լծակի:

Մինչ օրս նույնիսկ հայտնի չէ, թե իրականում Հայկական կողմից քանի գերի և այլ պահվող անձ կա Ադրբեջանում:

Հայաստանը հանձնել է իր մոտ եղած բոլոր գերիներին, սակայն Ադրբեջանը միայն 64 հոգու է հանձնել, իսկ մյուսներին պահում է՝ ի խախտումն միջազգայինմարդասիրականիրավունքիև աննկարագրելի տառապանք պատճառելով նրանց հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին:

Հաշվի առնելով, որ ՀայաստանիՀանրապետությանիշխանությունները գտնվումենԿրեմլիամբողջականվերահսկողությաններքո և իզորուչենգործունքայլերձեռնարկելգերիներիվերադարձի խնդիրըլուծելուհամար, իսկ Հրադադարի հայտարարության երրորդ կողմ և դրա իրագործման միջնորդ ու երաշխավոր Ռուսաստաննըստէությանաջակցում է Ադրբեջանի շանտաժիստական քաղաքականությանը, մենք՝ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ, դիմում ենք ՄԱԿ-ին, ՄինսկիխմբիհամանախագահներԱմերիկայի Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային և Եվրոպական Միությանն ու Եվրոպայի խորհրդին՝ խնդրելով օր առաջ գործուն միջոցներ ձեռնարկել Հայկական կողմի գերիների և այլ պահվող անձանց ստույգ քանակն ու տվյալները ճշտելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

Հարգանքով՝

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ և հանրահավաքի մասնակիցներ

16 ապրիլի 2021 թ., Երևան, Ազատության հրապարակ

Բաժիններ