ԱԺԲ Խորհուրդ

Արա Պապյան

Կրթություն.

1999 թ.  ավարտել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի ՙՀանրային դիվանագիտության  դասընթացը:
1998 թ.  ավարտել է ՆԱՏՕ-ի ռազմա-դիվանագիտական ակադեմիան (Հռոմ):
1994 թ. - գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան (Մոսկվա), ղեկավար կազմի համար:
1989 թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ ժողավրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
1984 թ. - գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը` իրանագիտություն մասնագիտությամբ:
1978 թ.- ավարտել է Երևանի  # 114 միջնակարգ դպրոցը:

Ներկայումս (2006 թ.-ից) Մոդուս վիվենդի (Modus Vivendi)
հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:

Աշխատանքային գործունեություը.

2000-2006 թթ.  Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեպան Կանադայում:
1999-2000 թթ. – ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ հարաբերությունների վարչության պետ:
1997-1999 թթ. – ՀՀ ԱԳՆ անվտանգության համագործակցության բաժնի վարիչ:
1995-1997 թթ. – Ռումինիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար:
1994-1995 թթ. - ՀՀ ԱԳՆ  Իրանի բաժնի վարիչ:
1992-1993 թթ. – Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1992 թ. - երկրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ի և Կանադայի, ապա Իրանի բաժնում:
1989-91 թթ. - դասախոս Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում:
1981-82 թթ.  և 1984-86 թթ. – զինվորական թարգմանիչ Աֆղանստանի Հանրապետությունում:

Այլ տեղեկություններ


Ունի մարտական պարգևներ:  Պարգևատրվել է նաև Կանադայի ԱԳՆ ՛՛Diplomatic Corps Excellency’’  մեդալով, ինչպես նաև Կանադայի հայոց առաջնորդարանի ՛՛Յովհան Մանդակունի՛՛ շքանշանով:

Հեղինակ է հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ գրքերի և հոդվածների:


??
eng


Head of the ModusVivendi ResearchCenter

(since March 2006)

Born in Yerevan, Armenia on June 6, 1961, Ara Papian successfully graduated from the Department of Oriental Studies of Yerevan State University in 1984. He completed postgraduate degree course of studies in Armenian History at Yerevan State Universityin 1989. In 1994, Mr. Papian graduated from the MoscowDiplomatic Academyand in 1998, from NATO Defense Collegein Rome. In 1999, he completed a course in Public Diplomacy in Oxford, United Kingdom.

His professional experience as a diplomat has been at the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia. Ara Papian was the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Armenia to Canada (2000-2006). Prior to his appointment to Canada, he was the spokesman and Head of Public Affairs Department. His previous positions with the Armenian Foreign Ministry were a second secretary of the US and Canada Division of the American Department (1991-92), Head of Iran Division of the Middle East Department (1994-95), and Head of Security Cooperation Division of the Security Issues and Arms       Control Department (1997-99). Mr. Papian was previously posted to the Armenian Embassy in Tehran, Iran(1992-1993, second secretary) and the Armenian Embassy in Bucharest,       Romania (1995-1996, second secretary; 1997, Charge d' Affaires).

Prior to joining the Armenian Foreign Ministry, Mr. Papian was a Professor of the Armenian language and literature at Melkonian Educational Institute in Nicosia, Cyprus. In 1981-82 and then in 1984-1986, Mr. Papian served as a military interpreter/translator in Afghanistan.

He is fluent in Armenian, Russian, English, Persian.

Mr. Papian is married, with two sons.

Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր  Սեֆիլյանը ծնվել է 1967 թ. հուլիսի 10-ին Բեյրութում (Լիբանան): Ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական վարժարանը։

Երիտասարդ տարիքում անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակություն կուսակցությանը:

1983-1990 թվականներին Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես հայկական թաղամասերի զինյալ պաշտպան։

1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, 1990-1994 թվականներին ՀՀ բոլոր մարզերում մասնակցել է դաշնակցական կամավորական ջոկատների կազմավորման գործընթացին և որպես ռազմական հրահանգիչ պատրաստել է դրանք մարտական գործողությունների համար։

1991 թվականից եղել է ջոկատի, 1992 թվականից՝ վաշտի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:

Մասնակցել է Արցախի (ԼՂԻՄ-ի և բոլոր ազատագրված շրջանների) ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:

Արցախյան ազատամարտի ավարտից հետո՝ 1997 թվականից սկսյալ, նշանակվել է Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թ.թ. ԼՂՀ ՊԲ 6 -րդ պաշտպանական շրջանի հրամանատար:

Արցախյան ազատամարտից հետո հեռացվել է Դաշնակցության շարքերից՝ կուսակցության վերնախավի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով:

2001 թվականին նախաձեռնել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, հանդես է եկել Արցախի և, հատկապես, ազատագրված յոթ շրջանների վերաբնակեցման ծրագրերով, քննադատել գործող իշխանությունների, այդ առումով, վարած անբավարար քաղաքականությունը: Արմատական ընդդիմադիր հայացքների և գործունեության համար, բազմիցս քաղաքական հետապնդման է ենթարկվել, առանց հիմնավորման, շարունակաբար մերժվել է նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելը:

2005 թվականին հիմնադրել է «Արաքս-Կուր» Արցախի վերաբնակեցման և Ջավախքի զարգացման հիմնադրամը և եղել է դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2006 թվականին, անօրինական զենք պահելու շինծու մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման:

2008 թվականին՝ բանտից դուրս գալուց հետո, հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, որի նպատակը Արցախի կիացումն էր Հայաստանի Հանրապետության:

2009 թվականին նախաձեռնել է «Սարդարապատ» շարժումը և դարձել դրա ղեկավար անդամ:

2012-2014 թվականներին եղել է «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ։

2015-2016 թվականներին եղել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ հանդես եկող «Նոր Հայաստան Հանրային փրկության ճակատ» ազգային-քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ, միաժամանակ՝ այդ նախաձեռնության ստեղծած «Միասնական ընդդիմության շտաբի» պետ:

«Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ – 2015-2018

2015 թվականին նախաձեռնել է «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը՝ նպատակ ունենալով հեռացնելու իշխանության ղեկին գտնվող ապօրինի ռեժիմը, որի համար էլ ենթարկվել է մեկամսյա ազատազրկման:

2015 թվականի հունվարի 31-ին կազմակերպել է ավտոերթ դեպի Արցախ՝ քարոզելով ՀՀ և Արցախի դե յուրե միացումը: Բերձոր բնակավայրի մոտակայքում ավտոերթի մասնակիցները ջարդի են ենթարկվել Արցախի ոստիկանության, Ազգային Անվտանգության աշխատակիցների և նրանց հետ համագործակցող քրեական տարրերի կողմից:

2016 թվականին, Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո, հրապարակավ բացահայտել է Արցախից 800 հա տարածք կորցնելու փաստը և հայտարարել դրանք ազատագրելու կամավորականների հավաքագրման մասին: Որպես պատասխան՝ 2016 թվականի հունիսի 20-ին ձերբակալվել է հերթական շինծու մեղադրանքով:

2018 թվականի ամռանը՝ բանտից դուրս գալուց հետո, իր համախոհների հետ միասին նախաձեռնել է  «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և համանուն շարժման ձևքավորման գործընթաց։ նույն թվականի սեպտեմբերի 29-ից առ այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ է և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ։

2020 թվականի մայիսի 15-ին, որպես նախաձեռնող խմբի անդամ, մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ միասին ստեղծել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» ազգային-քաղաքական (վերկուսակցական) նախաձեռնությունը։

Մասնագիտություն – զինվորական

Զինվորական կոչում – պահեստազորի փոխգնդապետ

Ընտանեկան դրություն – ամուսնացած է, ունի երկու որդի

Վարուժան Ավետիսյան


Վարուժմուսնան Ավետիսյանը ծնվել է Գեղարքունիկի մարզի Մարտունի քաղաքում 1970 թ. հուլիսի 28-ին:

Կրթություն.

1987-1992 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանության բաժին:

Աշխատանքային գործունեություն.

1994 թ.  ՀՀ ՊՆ  Զորամասի հրամանատարի օգնական-իրավաբան:
1995 թ., 1997-1998 թթ.  Զինվորական դատախազության քննիչ:

1999 թ. ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության Ավագ սպա:

1999-2001 թթ.  ՀՀ ՊՆ արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչությունում Ավագ սպա, բաժանմունքի պետ:

2001-2002 թթ. ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման դասընթացի դասախոս:

2002-2004 թթ. իրականացրել է մասնավոր իրավաբանական գործունեություն:

2004-2008 թթ. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ:

2008-2013 թթ.  ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  գլխավոր խմբագրի տեղակալ-իրավաբան:

Քաղաքական գործունեություն.

2011-2012 թթ.  «Սարդարապատ» շարժման  նախաձեռնող խմբի անդամ:

2012-2014 թթ. «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ:

2015-2018 թթ.  «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության նախագահի տեղակալ:

2016-2018 թթ. «Սասնա Ծռեր» ապստամբական զինված խմբավորման անդամ, մամուլի խոսնակ:

2018 թ.-ից առ այսօր՝  «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող, «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ:

2020 թ.-ից առ այսօր  «Ազգային-ժողովրդավարական բևեռ» քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ:

Ընտանեկան կարգավիճակ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա՝  դուստր և որդի

Այլ տվյալներ.

Զինվորական կոչում – պահեստազորի գնդապետ


Արմենակ Կյուրեղյան

Կրթություն

Բարձրագույն կրթությունը ստացել է 1978-1983 թթ.  Երևանի
Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվիչ տեխնիկա ֆակուլտետում՝ ինժեներ սիստեմատեխնիկ մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

Ուսումը ավարտելուց հետո աշխատել է մի շարք պետական և մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:
1983-1991 թթ. աշխատել է Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես ճարտարագետ:
1988 թ.  եղել է Մերգելյանի կամավորական հատուկ նշանակության ջոկատի անդամ:
1996 թ.  Զվարթնոց օդանավակայանում աշխատել է Ավիացիոն անվտանգության պետի տեղակալ:
Այնուհետև՝ նույն տարում, իրականացրել է զինվորական ծառայություն ԱԱՆ 5165 զորամասի հատուկ մարտական ստորաբաժանումներում:
1997-2001 թթ.  «Արմենտել» կազմակեպությունում աշխատել է որպես ճարտարագետ:
2001-2002 թթ. ՀՀ-ում ԱՄՆ-ի  «ԷյՓիՋի Լեբս ԷյԷմ» ընկերությունում աշխատել է որպես ճարտարագետ, իսկ   2002-2004 թթ. ՀՀ-ում
ԱՄՆ-ի «Լեդա Սիսթեմս» ԲԸ-ի մասնաճյուղում:
2004-2008 թթ.  «Ապորիա» ընկերությունում, իսկ  2008-2011 թթ. «ԳԻՍ տեղեկատվական համակարգ» ընկերությունում ՝  ՏՏ գծով տնօրեն:
2012-2014 թթ. «Քրոուն Սեքյուրիթի» ընկերությունում զբաղեցրել է Գլխավոր տնօրենի պաշտոնը:
2017-2017 թթ. Էլ. տպասալիկների նախագծման բաժնի ղեկավար՝  ՀՀ-ում ԱՄՆ-ի  «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունում:

Այլ տեղեկություններ

2016 թ.  Սասնա Ծռեր խմբավորմանը աջակցելու նպատակով ձևավորված  Համակարգող Խորհուրդ քաղաքական շարժման անդամ:
2017 թ. «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժման անդամ:
2019 թ. <<Ազգային-ժողովրդավարական բևեռ>> քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ:
Ա.Կյուրեղյանը ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան է:

Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ,   միկրոծրագրային, ապարատային դիագնոստիկայի և բազմապրոցեսորային համակարգերի ոլորտում գյուտերի համահեղինակ է:

Գարեգին Չուգասզյան

Սասնա Ծռեր համահայկական շարժման քարտուղարության անդամ, մաթեմատիկոս, քաղաքական գործիչ:

Եղիշե Պետրոսյան

Արվեստագետ, քաղաքական-հասարակական գործիչ:

Ալբերտ Բաղդասարյան

1976 թ. ավարտել  է Երևանի թիվ 1 ֆիզիկա-մաթփմատիկական դպրոցը: Այնուհետև՝ 1981 թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուտլետի  կիբեռնետիկա բաժինը:

1981 -1990 թթ. աշխատել է Երևանի ՄՄԳՀ (Մերգելյան) ինստիտուտում, որպես ավագ ծրագրավորող: 1989-1991թթ. հանդիսացել է շխատանքային կոլեկտիվի խորհրդի՝ ինստիտուտի բարձրագույն ղեկավարման մարմնի ընտրյալ նախագահ:

1988թ. -ից <<Ղարաբաղ կոմիտեի>>  անդամ:

1989 -1992թթ. մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին պատերազմում,  «Մերգելյան» ջոկատի կազմում կազմակերպել է Շուռնուխ գյուղի պաշտպանությունը: 1992թ. մասնակցել է  Շուշիի ազատագրման գործողությանը:

1991 -1995թթ. եղել  է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի անդամ:  Զբաղեցրել է Ազգային Առաջադիմություն պատգամավորական խմաբակցության նախագահի պաշտոնը:

1991 թ. -ին ղեկավարել է  ՀՀ-ի արտասահմանյան առաջին պետական պատվիրակությունը (Ֆրանսիա):

1992թ.-ին  Մեղրի - Ղափան հատուկ դրության ՀՀ նախագահի ներկայացուցիչ – պարետ:

1993 -1994 թթ. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման Հայաստանի ներկայացուցիչ, իրավաքաղաքական հանձնաժողովի անդամ:

Ալբերտ Բաղդասարյանը մինչ օրս ծավալում է բուռն քաղաքական պայքար: 2016թ.-ին՝ Սասնա Ծռեր խմբավորմանը աջակցելու նպատակով ձևավորվել է Համակարգող Խորհուրդ քաղաքական շարժումը, որի նախաձեռնողներից է հանդիսացել Ալբեր Բաղդասարյանը:  2017թ. -ին՝  <<Հանուն Հայաստան պետության ճակատ>> քաղաքական շարժման անդամ:

2019թ. -ից Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ :

Վահե Գասպարյան

Ծնվել է 1971 թվականի ապրիլի  5-ին Երևան քաղաքում;

1987 թվականին ավարտել  է Երևանի Չեխովի անվան #55 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով;

1993 թվականին ավարտել  է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը կարմիր դիպոմով;

1995 թվականին ավարտել է Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի կլինիկական օրդինատուրան սիրտ-անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ, ստանալով սիրտ-անոթային վիրաբույժի որակավորում;

1995 թվականի մարտ-ապրիլին վերապատրաստվել է Նյու-Յորքի Վեստչեստերի Բժշկական Կենտրոնում;

1996 – 1998 թվականներին ծառայել է Երևանի Կայազորային Հոսպիտալում որպես բուժծառայության ավագ լեյտենանտ;

1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին վերապատրաստվել է Փարիզի Բրուսե, Լարիբուազյե և Սեն Դենի Բժշկական Կենտրոններում;

1999 – 2001 թվականներին աշխատել է Երևանի Միքայելյանի անվան Վիրաբուժության Ինստիտուտի Անոթային Վիրաբուժության բաժանմունքում;

2000 թվականին մշակել և պատենտավորել է աորտալ փականի վերակառուցման վիրահատության նոր եղանակ, պաշտպանելով թեկնածուական թեզը և ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը;

2002 թվականին մշակել և 2003 թվականին Սինգապուրում պատենտավորել է միտրալ փականի վերակառուցման վիրահատության նոր եղանակ;

2002 – 2003 թվականներին աշխատել է Սինգապուրի Ազգային Համալսարանական Հիվանդանոցի Սիրտ-անոթային և Կրծքային Վիրաբուժության բաժանմունքում;

2003 – 2005 թվականներին աշխատել է Էրեբունի Բժշկական Կենտրոնում որպես Սրտի Վիրաբուժության բաժանմունքի վարիչ;

2006 – 2009 թվականներին աշխատել է Զեյթունի Սիրտ-Անոթային Բժշկական Կենտրոնում որպես Սրտի Վիրաբուժության բաժանմունքի վարիչ;

2010 – 2020 թվականի հուլիս աշխատել է Էրեբունի Բժշկական Կենտրոնում որպես Սիրտ-անոթային Վիրաբուժության բաժանմունքի վարիչ;

2020 թվականի սեպտեմբերից  – 2020 թվականի դեկտեմբեր ծառայել է Զանգեզուրի Կայազորային Հոսպիտալի Վիրաբուժության Բաժանմունքում որպես բուժծառայության ավագ լեյտենանտ,  Սիսիան, Հայաստան;

2018 թվականից անդամագրվել է Սասնա Ծռեր Համահայկական Շարժմանը;

2020 թվականից անդամագրվել է Ազգային Ժողովրդավարական Բևեռին;

Հեղինակ է 21 գիտական հոդվածների և մեկ գիտական մենագրության;

Ազատ տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուների;

Ամուսնացած է, ունի երեք դուստր:




eng
Born in Yerevan on April 5, 1971;

Graduated Yerevan Secondary School N 55 after Chekhov with gold medal in 1987;

Graduated Yerevan State Medical University with excellence in 1993;

Graduated Mikaelyan Institute of Surgery Residency in Cardiovascular Surgery in 1995;

Completed training in cardiac surgery in Westchester Medical Center (New York, USA) in March – April, 1995;

Completed training in cardiac surgery in Broussais, Lariboisiere and Saint Denis Medical Centers (Paris, France) in October – December, 1998;

Completed military service in Yerevan Garrison Hospital as a medical service senior lieutenant in 1996 – 1998;

Worked in Vascular Surgery department in Mikaelyan Surgery Institute in 1999 – 2001;

Invented and patented an original method of total autologous reconstruction of the aortic valve in 2000 (dissertation topic), getting Assistant Professor advanced degree;

Invented an original method of total autologous reconstruction of the mitral valve in 2002 patented in Singapore in 2003;

Completed Clinical Fellowship in the Department of Cardiovascular and Thoracic Surgery of the National University Hospital of Singapore in 2002 – 2003;

Worked as a Chief of Cardiac Surgery Department in Erebuni Medical Center (Yerevan) in 2003 – 2005;

Worked as a Chief of Cardiac Surgery Department in Zeytun Cardiovascular Medical Center (Yerevan) in 2006 - 2009;

Worked as a Chief of Cardiovascular Surgery Department in Erebuni Medical Center (Yerevan) in 2010 – July, 2020;

Completed military service in Surgery Department of the Zangezur Garrison Hospital as a medical service senior lieutenant in September 2020 – December 2020

Member of Sasna Tsrer Pan-Armenian Party since 2018;

Member of National Democratic Pole since 2020;

Author of 21 scientific articles and one scientific book;

Fluent in English, Russian, French and Italian;

Married, has three daughters.

Արթուր Այվազյան

Իրավաբան, փաստաբան, քաղաքական գործիչ